Մատչելիության հղումներ

Բագրատյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին


Հրանտ Բագրատյան, արխիվ

Հրանտ Բագրատյան, արխիվ

Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ իր կենտրոնական շտաբում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին` վերջինիս նախաձեռնությամբ:

Բագրատյանի նախընտրական շտաբի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակին:

Դեսպանի խնդրանքով Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ընդամենը հարյուր քայլ մինչեւ սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը:

Քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականության եւ քաղաքական բարեփոխումների ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG