Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդներին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի ու նրա Խորհրդարանական վեհաժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, կարեւորել է այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է արտգործնախարարության պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG