Մատչելիության հղումներ

Քրգործ կրտսեր սերժանտի` զինակոչիկի ծնողից գումար ստանալու փաստով


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության կասկածանքով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մ.Բ.-ն:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պարզվել է, որ 2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ից, ինչի դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս: Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

«Ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլեւ այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղից առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասեր», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG