Մատչելիության հղումներ

Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացի կա


Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:

Գրոհի հեղինակները հաստատել են, որ գազային հանքավայրի վրա կատարված հարձակման արդյունքում իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:

«Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս բերվեն հանքավայրի տարածքից՝ բանակցություններ սկսելու համար», - ասել է գրոհայիններից մեկը:

Վերջինս նաեւ պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել հանքավայրի տարածքում, ինչի արդյունքում վիրավորվել է գերեվարվածներից մեկը, ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի:

Հանքավայրի տարածքից զորքը դուրս բերելու կոչով են հանդես եկել նաեւ պատանդներից մի քանիսը, որոնք կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել՝ կորուստներից խուսափելու համար:


Ավելի մանրամասն տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG