Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին այցելում է Հայաստան


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմավորում է Երեւան ժամանած վրաց պաշտոնակից Բիձինա Իվանիշվիլիին, 17-ը հունվարի, 2013թ.

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմավորում է Երեւան ժամանած վրաց պաշտոնակից Բիձինա Իվանիշվիլիին, 17-ը հունվարի, 2013թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանել է Երեւան։

Վրաստանի վարչապետը արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կայացել է երկու երկրների վարչապետների համատեղ ասուլիսը։

Նախատեսված են նաեւ վրացական պատվիրակության հանդիպումները Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայաստանի արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների եւ էկոնոմիկայի նախարարների հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG