Մատչելիության հղումներ

Գվարդիոլան կմարզի «Բավարիա»-ն


Պեպ Գվարդիոլա, արխիվ
Պեպ Գվարդիոլա, արխիվ
Համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը` Բարսելոնայի նույնանուն ակումբի նախկին կիսապաշտպան եւ նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնել է մարզել Մյունխենի «Բավարիա»-ն։

Գվարդիոլան երեկ եռամյա պայմանագիր է կնքել եւ այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Յուփ Հեյնքեսին։

Գվարդիոլայի քառամյա աշխատանքի ընթացքում «Բարսելոնա»-ն ընդհանուր հաշվով հաղթել է 14 մրցաշարերում, այդ թվում երկու անգամ վաստակել է Եվրոպայի Չեմպիոնների գավաթը։

«Բավարիա»-ն անցյալ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել է «Չելսի»-ին եւ անցած երկու մրցաշրջաններում չի կարողացել դառնալ Գերմանիայի չեմպիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG