Մատչելիության հղումներ

«Ալազան»-ներ` Մրգավանի գերեզմանոցում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է զինամթերք:

Նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Հայտնաբերված «Ալազան-2M» տեսակի 4 հրթիռը եւ «ՇՏ 0832Դ» տեսակի ականանետի 1 փամփուշտը տեղափոխվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զորամաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG