Մատչելիության հղումներ

Հոսպիտալում զինծառայող է մահացել


Այսօր ժամը 05:30 «միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Փաստի առթիվ նախարարության քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով` «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմենակ Մանուչարի Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG