Մատչելիության հղումներ

Pussy Riot-ի անդամի միջնորդությունը մերժվեց


Ռուսաստան - Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան դատարանի դահլիճում, Բերեզնիկի, Պերմի մարզ, 16-ը հունվարի, 2013թ.

Ռուսաստան - Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան դատարանի դահլիճում, Բերեզնիկի, Պերմի մարզ, 16-ը հունվարի, 2013թ.

Ռուսաստանում դատարանը մերժել է Pussy Riot փանք խմբի ակտիվիստներից մեկի՝ երկամյա ազատազրկման դատապարտված Մարիա Ալյոխինայի միջնորդությունը:

Նախօրեին վերջինս դատարան էր դիմել իր պատժաչափի կիրառումը մինչ որդու 14 տարեկան դառնալը հետաձգելու խնդրանքով: Դատավորը, սակայն, մերժել է Ալյոխինայի միջնորդությունը՝ ասելով, որ դատավճռի կայացման ժամանակ նրա մանկահասակ որդու տարիքն արդեն իսկ հաշվի է առնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG