Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ - Իրան բանակցությունների նոր շրջան է սկսվել


Իրան - Փարչինի ռազմականացված գոտու արբանյակային լուսանկարը, արխիվ
Իրան - Փարչինի ռազմականացված գոտու արբանյակային լուսանկարը, արխիվ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները Թեհրանում բանակցությունների նոր շրջան են սկսել Իրանի ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով պարզել, թե որքանով են հիմնավորված Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու փորձերի վերաբերյալ Արեւմուտքի կասկածները:

ԱԷՄԳ-ի փորձագետները հույս ունեն այս անգամ մուտք գործել Թեհրանի մերձակա Փարչինի ռազմականացված գոտի, որտեղ էլ, ըստ որոշ տեղեկությունների, Իրանը զենքի փորձարկումներ է իրականացնում:

Իրանական աղբյուրները որեւէ տեղեկություն չեն հաղորդում այն մասին, թե ինչպես են ընթացել երեկ մեկնարկած բանակցությունները: Այնուամենայնիվ, հաղորդվել է, որ դրանք կշարունակվեն հունվարի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG