Մատչելիության հղումներ

Ալժիրում պատանդառվածների թվում կան նաեւ ամերիկացիներ


ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է, որ Ալժիրում իսլամիստ գրոհայինների կողմից պատանդառվածների թվում կան նաեւ ամերիկացիներ:

Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը, այդուամենայնիվ, չի հստակեցրել, թե որքան է գազային հանքավայրի վրա հարձակման արդյունքում պատանդ վերցված ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը:

Գրոհի հեղինակ՝ «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված կազմակերպության պնդմամբ` իրենց ձեռքում են 41 պատանդներ, այդ թվում՝ 7 ամերիկացիներ եւ եվրոպացիներ:

Ահաբեկիչները նաեւ հայտարարում են, որ դա վրեժխնդրական գործողություն էր՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Մալիում իսլամիստ անջատողականների դեմ իրականացվող ռազմարշավի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG