Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ԿԳ նախարարի եւ ռեկտորների մասնակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պետական բուհերի ռեկտորները:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ ռեկտորների խորհրդի նախագահ, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Իսկ բուհերի ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը: Ռեկտորների համոզմամբ, դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների եւ սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական եւ համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը: Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, նախագահը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաեւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG