Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն, Շաղիկ, դժվարանցանելի` Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյաց միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG