Մատչելիության հղումներ

Հալեպում պայթյունների հետեւանքով 80 մարդ է զոհվել


Սիրիա - Հալեպի համալսարանի տարածքում երկու պայթյունների պատճառած ավերածությունները, 15-ը հունվարի, 2013թ.

Սիրիա - Հալեպի համալսարանի տարածքում երկու պայթյունների պատճառած ավերածությունները, 15-ը հունվարի, 2013թ.

Ավելի քան 80 մարդ է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած երկու հուժկու պայթյունների հետեւանքով:

BBC-ի փոխանցմամբ, պայթյունները որոտացել են Հալեպի համալսարանի տարածքում:

Սիրիական պետական հեռուստաընկերության փոխանցմամբ` «ահաբեկիչների» կողմից էին հրթիռներ արձակվել, մինչդեռ ապստամբ ուժերի պնդմամբ` պայթյունների պատճառն է եղել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ օդուժի կողմից համալսարանի տարածքի ռմբահարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG