Մատչելիության հղումներ

Անցած տարի հիմնադրման 50-ամյակը նշած «Գարուն» ամսագիրը, որը ժամանակին իր ամբողջովին սպառվող հարյուր հազարանոց տպաքանակով նշանակալի դերակատարություն ուներ Հայաստանի ոչ միայն գրական-մշակութային, այլեւ հասարակական-քաղաքական կյանքում, այսօր տպագրվում է 500 տպաքանակով, որից սպառվում է լավագույն դեպքում 50 օրինակը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամսագրի վերջին 12 տարիների խմբագիր Վարուժան Այվազյանն ասաց, որ «Գարուն»-ը գոյատեւում է Մշակույթի նախարարության կողմից հատկացվող տարեկան 2 մլն դրամով: Դա բավարարում է միայն տպագրական ծախսերը հոգալուն. ամսագիրն այսօր անգամ խմբագրակազմ չունի:

«Գարուն»-ի նախկին խմբագիր, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտելով, որ ամսագիրը ժամանակին շատ մեծ դեր խաղաց գրական ճաշակի ձեւավորման եւ հասարակական համախմբման գործում` հույս հայտնեց, որ առաջիկա երկու տարիներին, հավանաբար, հնարավորություն կստեղծվի միջոցներ հայթայթել եւ կազմակերպել ամսագրի վերազարթոնքը:
XS
SM
MD
LG