Մատչելիության հղումներ

Նոր օրինագիծ Պետդումայում` որդեգրման արգելքը վերացնելու առաջարկով


Ռուսաստան - Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը հունվարի 13-ին Մոսկվայում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ

Ռուսաստան - Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը հունվարի 13-ին Մոսկվայում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ

Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որն առաջարկվում է չեղյալ համարել վերջերս ընդունված վիճահարույց օրենքի` ամերիկացիների կողմից ռուս որբ երեխաների որդեգրումն արգելող կետը:

Օրինագիծը ներկայացրել են «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից երեք պատգամավորներ՝ Դմիտրի Գուդկովը, Իլյա Պոնոմարյովը եւ Վալերի Զուբովը՝ այն 140 հազար ստորագրությունների հիման վրա, որ հավաքվել են ընդդեմ այսպես կոչված «Դիմա Յակովլեւի մասին» օրենքի ընդունման:

«Օրինագիծը անհրաժեշտ է ընդունել որբ երեխաների իրավունքները պաշտպանելու համար, անկախ որդեգրողների ազգությունից եւ քաղաքացիությունից` երեխաները իրավունք ունեն լիարժեք ընտանիքում ապրել: Որբ երեխաների որդեգրման իրավունքը չպետք է կախված լինի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական կամ այլ հակասություններից», - նշված է օրինագծի հիմնավորման մեջ:

Պետդումայի համապատասխան հանձնաժողովում նախագիծը հնարավոր է քննարկման դրվի հունվարի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG