Մատչելիության հղումներ

4 տարի` Եվրախորհրդարանի նախկին պատգամավորին


Ավստրիա - Էռնստ Շտրասսերը դատարանի դահլիճում, Վիեննա, 14-ը հունվարի, 2013թ.

Ավստրիա - Էռնստ Շտրասսերը դատարանի դահլիճում, Վիեննա, 14-ը հունվարի, 2013թ.

Ավստրիայի դատարանը կաշառակերության համար մեղավոր է ճանաչել Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Էռնստ Շտրասսերին եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Շտրասսերը մեղադրվում էր նաեւ փողի դիմաց Եվրամիության օրենքների վրա ազդելու փորձ անելու համար:

Մեղադրանքներն առաջ քաշվեցին այն բանից հետո, երբ լրագրողները հրապարակեցին 100 հազար եվրոյի շուրջ բանակցությունները ներկայացնող մի տեսանյութ:

Շտրասսերը թեպետ չէր ընդունում մեղադրանքները, այնուամենայնիվ, թողեց պաշտոնը` ասելով, թե այդպիսով պաշտպանում է իր կուսակցությունը:

Դատախազության եզրակացությունում նրան մեղադրում են նաեւ եվրոպական քաղաքականությանը լուրջ վնաս հասցնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG