Մատչելիության հղումներ

Ստորագրվել է հայ - հունական ռազմական համագործակցության 2013-ի ծրագիրը


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Երեկ աշխատանքային այցով Հայաստան է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում ամփոփվել են անցած տարվա երկկողմ համագործակցության արդյունքները եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թվականի համագործակցության շուրջ:

Լեւոն Այվազյանը եւ Եվանգելոս Կոնստասը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջեւ 2013 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ռազմատեխնիկական համագործակցության, անձնակազմի մարտական պատրաստության եւ փորձի փոխանակման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG