Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Բերդ - Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ - Նորաշեն, Թթուջուր - Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG