Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի հարցը միջազգային դատարան ուղղելու կոչ ՄԱԿ-ի ԱԽ-ին


Սիրիա - Գնդակոծություններից ավերված Հոմս քաղաքը ձմռանը, հունվար, 2013թ.

Սիրիա - Գնդակոծություններից ավերված Հոմս քաղաքը ձմռանը, հունվար, 2013թ.

Հինգ տասնյակից ավելին երկրներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են դիմել խնդրանքով` ուղղել Սիրիայի ճգնաժամի հարցը Միջազգային քրեական դատարան:

Քանզի Սիրիան անդամակցություն չունի Միջազգային քրեական դատարանում, միայն Անվտանգության խորհրդի ուղղորդությամբ հնարավոր կլինի սկսել ռազմական հանցագործությունների հետաքննությունը:

Միջնորդության նամակի տակ ստորագրել են այնպիսի երկրներ, ինչպիսին են Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ռուսաստանն ու Չինաստանը մերժել են միանալ փաստաթղթին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը երեկ ասել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է ապահովի, որպեսզի Սիրիայի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի իրեն վերագրվող հանցագործությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG