Մատչելիության հղումներ

logo-print

Մեքսիկայի դատարանը մերժել է ադրբեջանցիների բողոքը


Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում

Հեյդար Ալիեւի արձանը Մեխիկոյում

Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը քանդելու որոշման դեմ:

Այս որոշումը ճանապարհ է բացում արձանի ապամոնտաժման համար:

Հեյդար Ալիեւի արձանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում անցյալ ամառ, զբոսայգին վերակառուցելու վրա Ադրբեջանը մոտ 5 միլիոն դոլար էր ծախսել։

Հուշարձանի տեղադրումը, սակայն, տեղի իրավապաշտպանների բողոքը հարուցեց: Վերջերս քննադատողներին միացավ նաեւ այդ երկրի կառավարության ղեկավարը` նշելով, թե բռնապետի հուշարձանը տեղադրելը Մեխիկոյին պատիվ չի բերում:

Նոյեմբերի վերջին փորձագետների հանձնաժողովը առաջարկել էր տեղափոխել Ալիեւի արձանը մեկ այլ վայր, քանի որ այն չի կարող տեղ գտնել Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի եւ Մեքսիկայի ազգային հերոսների արձանների կողքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG