Մատչելիության հղումներ

Սիրիահայերը ռուսերեն են սովորում


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.

Հայաստանում ռուսաստանյան «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչության Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնում բացվել են ռուսերեն լեզվի դասընթացներ սիրիահայերի համար։

Ինչպես տեղեկացնում են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, նման նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ սիրիահայեր, «որոնք, ժամանելով Հայաստան, պարզել են, որ այստեղ հայերենից հետո երկրորդ լեզուն ռուսերենն է, եւ որ հայկական հանրությունում լիարժեք ադապտացման համար անհրաժեշտ է իմանալ այն»։

Ուսուցումը անցկացվում է «Օտարերկրացի» ծրագրով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ծանոթ չեն ռուսերենին, սակայն ցանկանում են կարճ ժամանակում այդ լեզվով խոսել սովորել։

Ներկայումս ուսուցանվում է 9 սիրիահայերից բաղկացած մի խումբ, հերթում է երկրորդ խումբը, նախատեսվում է ձեւավորել եւս մի քանի խումբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG