Մատչելիության հղումներ

Վրացական գինիները եւ ջրերը կարող են վերադառնալ ռուսական շուկա


Վրացական գինիներ

Վրացական գինիներ

Ռուսական շուկա վրացական գինիների եւ հանքային ջրերի վերադարձի շուրջ բանակցություններին մասնակցելու՝ Վրաստանի գերատեսչությունների պատրաստակամությունը խոսում է նրանց լուրջ նպատակների մասին, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը:

Գենադի Օնիշչենկոյի խոսքով` ռուսների եւ վրացիների միջեւ այդ հարցի շուրջ բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում՝ հունվարի 20-ից հետո:

Ռուսական շուկա վրացական արտադրանքի արտահանումը վերականգնելու համար Վրաստանը մտադիր է բանակցությունների ուղարկել 5 գերատեսչությունների ներկայացուցիչների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG