Մատչելիության հղումներ

Ալժիրը Ֆրանսիային օդային տարածք է տրամադրում


Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս, արխիվ

Ալժիրը թույլատրել է ֆրանսիական օդանավերին՝ օգտագործել իր օդային տարածքը Մալիում ծայրահեղականների դեմ պայքարելու համար, հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին:

Երեկ ֆրանսիական ինքնաթիռները գնդակոծել են Մալիի հյուսիսում գտնվող ծայրահեղականների հենակետը:

Մալիում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին, երբ երկրի հյուսիսային շրջանները գրաված ծայրահեղական գրոհայինները սկսեցին հարձակվել կենտրոնական շրջաններում տեղակայված կառավարական ուժերի վրա:

Մալիում հայտարարված է արտակարգ դրություն:

Կառավարական ուժերին օգնություն ցուցաբերելու համար երկիր են ժամանել Ֆրանսիայի եւ Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանումները:

Անցած շաբաթավերջին հայտի դարձավ գրոհայինների դիրքերի վրա օդային հարձակում իրականացնող ֆրանսիացի օդաչուի մահվան մասին:

Ինչպես ենթադրվում է, կառավարական ուժերի դեմ պայքարող ծայրահեղականները կարող են կապված լինել նաեւ «Ալ-Ղաիդա» խմբավորման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG