Մատչելիության հղումներ

Վրաստանում ազատ են արձակվում մեծ թվով կալանավորներ


Այսօր Վրաստանում մոտ 190 մարդ ազատվել է բանտերից։ Դա իրականացվել է վերջերս ընդունված ներման օրենքի շրջանակներում։

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին բանտերից կազատվի եւս մոտ 3 հազար կալանավոր։

Այսօր բանտերից ազատված բոլոր քաղաքացիները 2005-2011 թվականներին մասնակցել են ընդդիմության կազմակերպած միջոցառումներին, մի քանիսն էլ դատապարտվել են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով։

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է սահմանել ներման օրենքի «քաղաքական բանտարկյալների» հատվածի նկատմամբ, սակայն հաջորդ օրը խորհրդարանը քվեարկությամբ վերահաստատել է օրենքը։

Հունվարի 11-ին սպառվել է նախագահի վետոյի ժամկետը, եւ հաջորդ օրը կալանավորներն ազատ են արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG