Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ատրճանակով սպառնացող մարդուն ձերբակալել են


Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Սան Դիեգո քաղաքում, ոստիկանները երեկ կրակ են բացել եւ վիրավորել են մի տղամարդու, ով առեւտրային խոշոր համալիրի կինոդահլիճում ատրճանակով սպառնացել է այցելուներին։

Ըստ ականատեսների, տղամարդը նախ վիճաբանել է մի կնոջ հետ, երբ անցորդներից մեկը նրան փորձել է կարգի հրավիրել, տղամարդը գրպանից ատրճանակ է հանել եւ ասել, թե կրակ է բացելու։

Ապա այդ տղամարդը ներխուժել է համալիրի կինոթատրոնի դահլիճ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կարգադրել են հանձնվել, եւ երբ նա մերժել է պահանջը` կրակ են բացել, վիրավորել եւ ձերբակալել են տղամարդուն։

Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG