Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում իսլամիստ ապստամբների դեմ մարտում ֆրանսիական ուղղաթիռի օդաչու է զոհվել։

Նախարարը չի հստակեցրել՝ ուղղաթիռը խփվել է, թե ոչ։

Լե Դրիանը նշել է, որ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել իսլամիստներին։ Նա նշել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի մի քանի հարյուր զինծառայողներ այս պահին մասնակցում են Մալիի մայրաքաղաք Բամակոն պաշտպանելու գործողությանը։

Ավելի վաղ Մալիի իշխանությունները ամբողջ երկրում արտակարգ իրավիճակ էին հայտարարել եւ պաշտոնապես դիմել Ֆրանսիային՝ աջակցություն հայցելով երկրի հարավում իսլամիստ ապստամբների դեմ մղվող մարտերում։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մալիի եւ Ֆրանսիայի զինված ուժերին համատեղ ջանքերով հաջողվել է ապստամբներին հետ մղել երկրի կենտրոնում գտնվող Կոննա քաղաքից։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «ահաբեկչական խմբավորումների, ծայրահեղականների եւ թմրանյութերի տրաֆիկինգով զբաղվողների» կողմից «ագրեսիա» թույլ չի տալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG