Մատչելիության հղումներ

«911» ծառայությունը տարվա ընթացքում ստացել է շուրջ 1.2 միլիոն զանգ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «911» արագ արձագանքման ծառայությունը անցյալ տարվա ընթացքում ստացել է շուրջ 1.2 միլիոն զանգ (չհաշված անալոգային կայաններից ստացված զանգերը)։

ԱԻՆ կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, այս թիվը զգալիորեն գերազանցում է հանրապետության արագ արձագանքման մյուս ծառայություններում ստացված զանգերի թիվը միասին վերցրած։

Քաղաքացիները «911» են դիմել տների փակ դռներ ու դրանց հետեւում մնացած երեխաներին կամ միայնակ ու անօգնական ծերերին օգնելու, հրդեհների, դպրոցի լաբորատորիայում մնացած թունավոր նյութերի տեղափոխման, ծխատարից ու գետից կենդանիների դուրսբերման, ձնակույտում արգելափակված ավտոմեքենաները դուրս բերելու, սառցապատ ու դժվարանցանելի ճանապարհներով վատառողջ մարդկանց պատգարակով տեղափոխելու եւ անգամ կենցաղային հարցերում օգնելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG