Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 13.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Ափնա, Երնջատափ, Նորաշեն, Թթուջուր, Ձորագլուխ, գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, Սիսիան-Գորիս, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG