Մատչելիության հղումներ

Օլեքսանդր Պավլյուկը՝ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում, եւ կարեւորել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը այս տարվա մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում:

Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012 - 2014 թվականների Հայաստան - Եվրախորհուրդ գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG