Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ղեկավարին


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Նախարարը վերահաստատել է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների վճռականությունը։ Նա ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես, անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել եւ ուժի մեջ է մտել նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը։

Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին Հայաստանի կառավարության հղած հրավերի համար եւ վստահեցրել, որ առաքելությունը անաչառ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG