Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան հետ կվերադարձնի Patriot հրթիռային համակարգերը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին լարվածության ավարտից հետո Patriot տիպի հրթիռային համակարգերը կվերադարձվեն` նաեւ հույս հայտնելով, որ դրանք կիրառելու կարիք չի լինի:

«Անադոլու» գործակալության մեջբերմամբ` նա եւս մեկ անգամ նշել է, որ հրթիռային համակարգերն ուղղված չեն որեւէ երկրի դեմ, այլ ծառայելու են Թուրքիայի պաշտպանությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի վերջին կավարտվի Patriot հրթիռային համակարգերի տեղակայումը, ինչպես նաեւ Սիրիայի կողմից հնարավոր հրթիռային վտանգի դեմ թուրքական հակահրթիռային համակարգն ամրացնելու նպատակով 400 ամերիկացի զինծառայողների ժամանումը Թուրքիա:

Թուրքիան նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով իրեն Patriot տիպի համակարգեր հատկացնել Սիրիայի հնարավոր օդային գրոհից պաշտպանվելու համար: Ավելի վաղ սիրիական տարածքից արձակված արկերը պայթել էին թուրքական տարածքում, ինչի հետեւանքով 6 հոգի էր զոհվել:

Սիրիայում մեկուկես տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, առնվազն 60 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG