Մատչելիության հղումներ

«Լինքոլնը» 12 «Օսկար»-ների թեկնածու


Սթիվեն Սփիլբերգի նկարահանած «Լինքոլն» ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանության մասին, 12 անվանակարգերում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Անվանակարգերից մեկն ամենահեղինակավորն է` «Տարվա լավագույն ֆիլմ»։

Նույն անվանակարգում առաջադրվել են նաեւ «Թշվառները» մյուզիքլը, Իրանում պատանդառված ամերիկացի դիվանագետներին փրկելու մասին «Արգո» ֆիլմը, «Սերը» ֆրանսիական դրաման, Օսամա բին Լադենին ոչնչացնելու մասին «Խորը գիշերը», «Հուսո շողերի ժողովածու» կատակերգությունը, «Ազատագրված Ջանգո» վեստերնը եւ «Վայրի Հարավի գազանները»։

Դափնեկիրների անունները կհրապարակվեն փետրվարի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG