Մատչելիության հղումներ

Վրաստանում քննարկվում են սահմանադրական փոփոխությունները


Վրաստանի խորհրդարանը Քութաիսիում, արխիվ
Վրաստանի խորհրդարանը Քութաիսիում, արխիվ
Սահմանադրական փոփոխությունների մշակման համար կազմված հատուկ հանձնաժողովը այսօր սկսել է քննարկել այն փոփոխությունները, որոնք Վրաստանի խորհրարանը կվերադարձնեն Քութաիսիից Թբիլիսի, ինչպես նաեւ կզրկեն նախագահին կառավարությունը ցրելու իրավունքից:

Մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները խոշոր քաղաքներում մի քանի հանդիպում կանցկացնեն հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո խորհրդարանին կներկայացնեն պատրաստի օրինագիծը:

Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է երկու նախաձեռնություններին էլ, սակայն իրենք մասնակցելու են բոլոր քննարկումներին եւ բնակչության հետ հանդիպումներին՝ իրենց տեսակետը ներկայացնելու եւ հիմնավորելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG