Մատչելիության հղումներ

Տոնական տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 13-ը


Դեկտեմբերի 16-ից Հյուսիսային պողոտայում գործող Ամանորի ու Սուրբ Ծնունդի տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 13-ը:

Դեկտեմբերի 16-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի ու Սուրբ Ծնունդի տոնավաճառ. փայտե 16 կրպակներում տարբեր սրճարանների ու խանութների ներկայացուցիչներ վաճառում էին տոնական նվերներ, տաք սուրճ, թեյ, բլիթներ եւ այլն:

Ամանորին փողոցային տոնավաճառներ կազմակերպելու ավանդույթը դարեր առաջ ծագել է Եվրոպայի գերմանախոս մասում, ապա տարածվել ողջ Եվրոպայում: Հյուսիսային պողոտայում տոնավաճառ կազմակերպելու մտահղացումն էլ Եվրոպայից Հայաստան տեղափոխված Տիրան Բաղդադյանինն է:

«Ցանկանում ենք սա դարձնել ավանդույթ ու ստեղծել տոնական մթնոլորտ քաղաքում տոների օրերին», - հայտնում է Տիրան Բաղդադյանը:

Տոնավաճառի գաղափարը դուր է եկել այցելուներին. նրանք իրենց տպավորությունների մասին գրել են տպավորությունների գրքում: Մեկն, օրինակ, գրել է. «Տոնավաճառի միջոցով Հյուսիսային պողոտան դարձել է Հարավային պողոտա, շնորհակալությու՛ն»:

Այժմ տոնավաճառի վերջին օրերն են, հունվարի 13-ին այն կհավաքնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG