Մատչելիության հղումներ

logo-print

Փարիզում երեք քուրդ ակտիվիստուհիներ են սպանվել


Փարիզում սպանված երեք քրդուհիներից մեկը` Սաքինե Ջանսըզը

Փարիզում սպանված երեք քրդուհիներից մեկը` Սաքինե Ջանսըզը

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Փարիզի քրդական համայնքային կենտրոնում քուրդ երեք ակտիվիստ կանանց դիակներ են հայտնաբերվել։

Մամուլը հաղորդում է, որ սպանված կանանց գլխին հրազենային վերքեր կան։

BBC-ն հրապարակել է սպանվածներից երկուսի ինքնությունը` Քրդական բանվորական կուսակցության համահիմնադիրներից Սաքինե Ջանսըզ եւ հիշյալ կենտրոնի աշխատակից, Բրյուսելում գործող «Քուրդիստանի ազգային համագումար» կազմակերպության Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողան։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալը հեռուստատեսությամբ ասել է, թե տեղի ունեցածը, «անկասկած, մահապատիժ է»։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե, ամենայն հավանականությամբ, հարձակումը Քրդական բանվորական կուսակցության ներսում հակամարտության հետեւանք է։

Միջազգային լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Թուրքիայի իշխանությունները օրերս բանակցություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որոնց նպատակն է կազմակերպության զինաթափումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG