Մատչելիության հղումներ

Սիրիայի ապստամբները 48 իրանցիների են ազատ արձակել


Սիրիա -- Ապստամբ զինյալները դիտում են նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը սիրիական հեռուստատեսությամբ, Հալեպ, 6-ը հունվարի, 2012թ․

Սիրիա -- Ապստամբ զինյալները դիտում են նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը սիրիական հեռուստատեսությամբ, Հալեպ, 6-ը հունվարի, 2012թ․

Սիրիայի ապստամբները 48 իրանցիների են ազատ արձակել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից 2 հազար 130 բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Կողմերի միջեւ գործարքը կայացել է թուրքական IHH մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ։

Ապստամբները հայտարարել են, որ ազատ արձակվածները իրանական զինված ուժերի Հեղափոխության պահապաններից են։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին ընդունել էր, որ սիրիական ապստամբների կողմից գերեվարվածների թվում պաշտոնաթող Հեղափոխության պահապաններ կան։ Թեհրանը հայտարարել էր, որ օգոստոսին գերի վերցված իրանցիները ուխտավորներ են։

Իրանը Սիրիայի գործող վարչակարգի հիմնական աջակիցներից է, եւ ընդդիմադիր ապստամբները պնդում են, որ Իրանի Հեղափոխության պահապանները ակտիվորեն աջակցում են Ասադի ռեժիմին Սիրիայում 2011 թվականի մարտից ծայր առած ապստամբությունը ճնշելու հարցում։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ Սիրիայի իշխանական ուժերի կողմից ազատ արձակված բանտարկյալների մեջ եղել են կանայք, երեխաներ եւ Թուրքիայի չորս քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG