Մատչելիության հղումներ

Չավեսի երդմնակալության արարողությունը հետաձգվեց


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը զորահանդեսի ժամանակ, արխիվ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունը վաղը չի կարող կայանալ` պայմանավորված Վենեսուելայի 58-ամյա նախագահի մոտ առաջացած հետվիրահատական բարդություններով:

Արարողությունը Վենեսուելայի խորհրդարանի որոշմամբ հետաձգվել է անորոշ ժամանակով:

Անցած տարվա հոկտեմբերին երկրի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրված Չավեսի երդմնակալությունը կառավարությունը համարում է ձեւական քայլ, մինչդեռ ընդդիմությունը դժգոհում է ստեղծված իրավիճակից:

Վենեսուելայի նախագահը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել քաղցկեղի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG