Մատչելիության հղումներ

logo-print

Հեքիաթներ, խաղեր, հանելուկներ՝ Ամանորն ավելի հիշարժան դարձնելու նպատակով. որոշակի գումարի դիմաց Ձմեռ պապը եւ Ձյունանուշը կայցելեն ձեզ հենց դեկտեմբերի 31-ի գիշերը:

Որքան մոտենում են նոր տարվա օրերը, այնքան ավելանում են կազմակերպությունները եւ անհատները, որոնք առաջարկում են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ: Սակայն պատվիրատուները ոչ միշտ են հրավիրում նրանց երեխաների համար:

«Մի անգամ Ձմեռ պապը եւ Ձյունանուշը Աբովյանի շրջանի գյուղերից մեկում պատվեր էին կատարում, երբ մտել են տուն, տեսել են, որ տանտերերը արտասահմանցի տարեց մարդիկ են, նրանք տան միակ երեխային ուղարկել են քնելու եւ իրենք ուրախացել Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց «Ձյունե Ասպետ» կազմակերպության տնօրեն Սամվել Ստեփանյանը:

Կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի: 10-20 րոպե հյուրերին զվարճացնելու համար գումարը տատանվում է 10-15 հազար դրամի սահմաններում: Կախված տոնական ծրագրից, պատվերի առանձնահատկությունից եւ անցկացրած ժամանակից գումարը աճում է: Այս տարի գումարը կախված էր նաեւ թե որ ժամին ձեզ կայցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ամանորի գիշերը, ժամը 12-ին այցելությունը արժեր 40.000 դրամ:

Սամվել Ստեփանյանի խոսքով` 2002թ.-ին 10-ից 15 պատվեր են իրականացրել Աբովյան քաղաքում մեկ Ձմեռ պապիկի եւ Ձյունանուշի հետ 4-5000 դրամի սահմաններում, այս տարի Ամանորի գիշերը 5 խումբ այցելել է մոտ 50 բնակարան, արդեն նաեւ Երեւանում:
XS
SM
MD
LG