Մատչելիության հղումներ

Հայ գործարարի նախագիծը Եվրոպայում լավագույնների հնգյակում է


Հայ երիտասարդ գործարար Մարտին Ավետիսյանի ստեղծած iMall.eu էլեկտրոնային առեւտրի սոցիալական ցանցը Եվրոպայի հեղինակավոր The Europas մրցանակաբաշխությունում, որն անցկացվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քվեարկության միջոցով, աշխարհի ավելի քան 600 մասնակիցներից այս պահի դրությամբ ընթանում է 4-րդ տեղում:

2012 թվականի հունիսին հիմնված iMall.eu ցանցը, ինչպես ասված է տարածված հաղորդագրությունում, «իր տեսակի մեջ առաջին ինտերնետային նախագիծն է, որը եվրոպական շոպինգի եւ նորաձեւության ամենավերջին զարգացման ուղղություններն ինտերնետի միջոցով հասանելի է դարձնում Ռուսաստանի եւ եվրասիական այլ շուկաների հաճախորդների համար` ներկայացնելով ավելի քան 500 համաշխարհային բրենդերի միլիոնավոր ապրանքատեսակներ»:

The Europas մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվելու են հունվարի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG