Մատչելիության հղումներ

Իրանը դրական ակնկալիքներ ունի Հեյգելից


Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը Թեհրանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը Թեհրանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Իրանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Չաք Հեյգելի նշանակումը Պենտագոնի ղեկավար կբարելավի հարաբերությունները պաշտոնական Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում Հեյգելի առաջադրման հետ կապված հարցին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը արձագանքել է, որ Թեհրանը ամերիկյան արտաքին քաղաքականությունում «դրական փոփոխությունների» հույս ունի։

Հեյգելը հայտնի է Իսրայելի նկատմամբ քննադատական դիրքորոշմամբ եւ Իրանի հետ երկխոսությանն ուղղված ջանքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG