Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Բրյուսել


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով այսօր մեկնում է Բրյուսել:

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Վաղը Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի, Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Եվրախորհրդարանի Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:

Հունվարի 10-ին Ազգային ժողովի նախագահը կհանդիպի Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ, կայցելի հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG