Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը ծանր վիրավորել է ծառայակցին


Ադրբեջանի բանակի զինվորներ, արխիվ
Ադրբեջանի բանակի զինվորներ, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Ղազախի շրջանում տեղակայված զորամասի զինվորը անզգուշաբար վիրավորել է ծառայակցին։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը այսօր հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից` մանրամասնելով, որ 19-ամյա շարքային Ռուսլան Միրզա օղլու Շահբազովը ինքնաձիգով անզգուշաբար կրակել է 18-ամյա Վահիդ Թելման օղլու Աղաբալազադեի վրա։

Վիրավորված զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG