Մատչելիության հղումներ

Պաղեստինը իր փաստաթղթերում կկոչվի պետություն


Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբաս, արխիվ

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբաս, արխիվ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կառավարությանը կարգադրել է պաշտոնապես փոխել ինքնավարության անունը` այսուհետ անվանելով այն Պաղեստինի պետություն։ Այդ անունով այսուհետ կտպագրվեն պաղեստինյան բոլոր փաստաթղթերը, հայտարարել է Աբասը:

Շուրջ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմամբ Պաղեստինը ճանաչվել է կազմակերպությունում դիտորդ պետություն, ինչով Պաղեստինի կարգավիճակը բարձրացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG