Մատչելիության հղումներ

Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում


Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, որի առիթով համայն հայության հոգեւոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը:

Ինչպես փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Սբ. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արեւշատյանը:

Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ: Սբ. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG