Մատչելիության հղումներ

Ժերար Դեպարդյեն ժամանել է Սոչի


Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն այս գիշեր հատուկ վարձակած օդանավով ժամանել է Սոչի: Ռուսական աղբյուրները փոխանցում են, որ հենց Սոչիում նրան կհանձնվի ռուսական անձնագիրը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ էր հրամանագիր ստորագրել Դեպարդյեին ռուսական քաղաքացիություն շնորհելու մասին: Դեպարդյեի օրինակին հետեւելու պատրաստակամության մասին է հայտնել նաեւ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG