Մատչելիության հղումներ

Իրանը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները


Իրանը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը այս ամիս ավելի ուշ վերսկսել միջազգային բանակցություններն իր վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ:

Նման հայտարարությամբ երեկ Նյու Դելիում հանդես է եկել պաշտոնական Թեհրանի` այս հարցով գլխավոր բանագնաց Սաեդ Ջալիլին:

Հանդիպման վայրը, ժամկետները դեռեւս որոշված չեն:

Արեւմուտքի երկրները խիստ պատժամիջոցներ են կիրառում Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով, որը, նրանց կարծիքով, հետապնդում է միջուկային զենք ստեղծելու նպատակ:

Իրանը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների:

Իրանի եւ վեց տերությունների` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բանակցությունների վերջին փուլը կայացել է անցած հունիսին Մոսկվայում` առանց շոշափելի արդյունքների:

Նոյեմբերին վեց տերությունները հայտարարել են, որ ցանկանում են բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG