Մատչելիության հղումներ

Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով կփակվեն հիմնարկները


Իրանի մայրաքաղաքի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով հրահանգել են առաջիկա շաբաթ օրը փակել բոլոր դպրոցները, համալսարանները, պետական հիմնարկները եւ այլ հաստատությունները:

Կաշխատեն միայն վթարային եւ բժշկական ծառայությունները: ISNA գործակալության հաղորդում է նաեւ, որ հետաձգվել են ֆուտբոլային հանդիպումները:

Հաղորդվում է, որ իշխանությունները ծրագրում են օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով սահմանափակել ավտոմեքենաների երթեւեկությունը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպք է, երբ իշխանությունները նման քայլի են դիմում: Իրանի մայրաքաղաքը համարվում է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG