Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը ստորագրել է աշխատանքային միգրանտներին վերաբերող օրենքը


Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրել է աշխատանքային միգրանտների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված օրենքը:

Դրանով փոփոխություններ են մտցվում «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում:

Համապատասխան օրինագիծը Պետդուման հաստատել էր անցած դեկտեմբերի 21-ին եւ, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նպատակ ունի «սոցիալ-կենցաղային երաշխիքներ ապահովել աշխատանքային միգրանտների համար եւ վարչական պատասխանատվություն սահմանել` եթե հրավիրող կողմը միջոցներ չի ձեռնարկում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նյութական, բժշկական ու բնակարանային ապահովման ուղղությամբ վերջինիս` ՌԴ տարածքում գտնվելու ժամանակահատվածում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG