Մատչելիության հղումներ

Պակիստանում սպանվել է իսլամիստների հրամանատարներից մեկը


Պակիստանում, ինչպես փոխանցում են երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ամերիկյան անօդաչու սարքից արձակված հռթիռով սպանվել է իսլամիստների զինված խմբերից մեկի հրամանատարը:

Մուլա Նազիրը եւ նրա 9 զինակիցները, ըստ հաղորդումների, սպանվել են հունվարի 2-ի երեկոյան Հարավային Վազիրստան շրջանում:

Նազիրի մահը, ըստ լրատվական գործակալությունների, հաստատում են անվտանգության ծառայության անանուն աղբյուրները:

Իշխանությունների պնդմամբ, սպանված հրամանատարը հարեւան Աֆղանստանում հարձակումներ էր իրականացնում Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի գլխավորած ստորաբաժանումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG